Կարևոր իրադարձություններ

Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել (տեսանյութ)

23 Նոյեմբեր, 2022 12:31
Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով  Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել  մայրաքաղաքում  բնակվող  25-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան գյուղի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումներով իրավապահները նրա տեղադրած փաթեթները հայտնաբերել և առգրավել են։

Շիրակի մարզային  քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին