Կարևոր իրադարձություններ

Արմավիրում կասեցվել է հերթական ապօրինի ջրօգտագործումը

23 Նոյեմբեր, 2022 12:10
Արմավիրում կասեցվել է հերթական ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։ 

Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Լրահոս

Դիտել ավելին