Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում երկու պայթյուն է եղել. կան տուժածներ

23 Նոյեմբեր, 2022 11:32
Երուսաղեմում երկու պայթյուն է եղել. կան տուժածներ

Այսօր Երուսաղեմում երկու պայթյուն է որոտացել։ Մեկը տեղի է ունեցել Կենտրոնական ավտոկայանի մոտ, երկրորդը՝ մոտակայքում գտնվող ավտոբուսում։ 

Ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը, ըստ Իսրայելի ոստիկանությունը հայտարարության՝ ավտոբուսի մոտ պայուսակով ռումբ է տեղադրված եղել։

Պայթյունը հենց այդ ռումբի պատճառով է եղել։

Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 18-ի, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

The Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ դիտարկվում է միջադեպի մի քանի վարկած։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին