Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է ԵՄ օրենսդրության մոտարկմանն ուղղված գործողությունների ընթացքը

23 Նոյեմբեր, 2022 11:06
Քննարկվել է ԵՄ օրենսդրության մոտարկմանն ուղղված գործողությունների ընթացքը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԸԳՀ) բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Վարդանյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության՝ որպես ՀԸԳՀ-ից բխող օրենսդրության մոտարկման գործընթացը համակարգող մարմնի կողմից տարվող ներկայիս աշխատանքները և դրանց արդյունքները:

Մասնավորապես, ներկայացվել և քննարկվել են ծրագրի շրջանակում ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմինների համար կազմակերպվելիք իրազեկման դասընթացների, կլոր սեղան քննարկումների անցկացմանն ուղղված գործողությունները և դրանց ներկայիս ընթացքը:

Այս համատեքստում, երկուստեք կարևորվել և ընդգծվել են վերոնշյալ դասընթացներին և կլոր սեղան քննարկումներին՝ պետական կառավարման համակարգի մարմինների ու գերատեսչությունների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը:

Միջազգային գործընկերը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում արդարադատության նախարարության ներդրած ջանքերը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքը:

Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է ծրագրի շրջանակում համագործակցության շարունակականության հրամայականը:

 

Լրահոս

Դիտել ավելին