Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորվածի գրպանից բուսական զանգված է հայտնաբերվել

23 Նոյեմբեր, 2022 10:05
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորվածի գրպանից բուսական զանգված է հայտնաբերվել

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ․-ին։

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում վերջինիս տաբատի հետևի ձախակողմյան գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն, մանրացված բուսական զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 0․2 գրամ քաշով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին