Կարևոր իրադարձություններ

Սև ամպեր` Քրեակատարողական ծառայության պետի գլխի՞ն. «Ժողովուրդ»

23 Նոյեմբեր, 2022 09:30
Սև ամպեր` Քրեակատարողական ծառայության պետի գլխի՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:

Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին