Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար՝ Գեղարքունիքում. կա 9 վիրավոր

22 Նոյեմբեր, 2022 23:19
Խոշոր վթար՝ Գեղարքունիքում. կա 9 վիրավոր

Այսօր՝ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին