Կարևոր իրադարձություններ

Ես լավ եմ, բայց հիասթափված եմ արդյունքից. Լեոնել Մեսսի

22 Նոյեմբեր, 2022 19:50
Ես լավ եմ, բայց հիասթափված եմ արդյունքից. Լեոնել Մեսսի

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Սաուդյան Արաբիայի ազգային թիմից կրած պարտությունից հետո հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արդարացումներ չկան։ Մենք ավելի միասնական ենք լինելու, քան երբևէ։ Այս թիմն ուժեղ է, և դա այն ցույց տվեց։ Սա մի իրավիճակ է, որին մենք վաղուց չենք հանդիպել։ Հիմա Արգենտինայի հավաքականը պետք է ցույց տա, որ իսկական թիմ է։

Մենք պետք է ուղղենք մեր սխալները և փորձենք հասնել նպատակին։ Ես լավ եմ, բայց հիասթափված եմ արդյունքից»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին