Կարևոր իրադարձություններ

Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում. ՊԵԿ նախագահ

22 Նոյեմբեր, 2022 18:40
Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում. ՊԵԿ նախագահ

Այսօր մասնակցել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՀՀ ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար:

Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։

Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը՝

 

ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։

Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին