Կարևոր իրադարձություններ

Նոր նախագծով որտեղ կթույլատրվի հրավառություն իրականացվել

22 Նոյեմբեր, 2022 17:06
Նոր նախագծով որտեղ կթույլատրվի հրավառություն իրականացվել

Սահմանվում են Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրավառությունների մասին նոր նախագիծը ներակայացնելիս։

 

«Նախագծով արգելվում է մասնավոր անձանց կողմից Երևանում հրավառությունների իրականացումը: Նախագծի համաձայն՝ սահմանվում է, որ Երևանում առկա է 2 վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են Ազատության հրապարակը և Հանրապետության հրապարակը:

Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին և միայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով, որ կարող են լինել առանձին բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար ընդունելի կարող է լինել հրավառություն իրականացնելը և առանձին դեպքերում Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելը՝ տալ հրավառության իրականացման թույլտվություն նաև վերանշյալ 2 հրապարակներից դուրս, անգամ ոչ տոնական օրերին»,- նշել է Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին