Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան Արգենտինայի հետ խաղում տարավ իր առաջին հաղթանակը

22 Նոյեմբեր, 2022 16:40
Սաուդյան Արաբիան Արգենտինայի հետ խաղում տարավ իր առաջին հաղթանակը

Աշխարհի առաջանության խաղերում Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի միջև այսօր տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Սաուդյան Արաբիայի հաղթանակով: 

Խաղի ընթացքում Արգենտինայի կողմից առաջին գնդակն 11-մետրանոցից խփեց Լեո Մեսսին՝ ԱԱ-ի եզրափակիչ փուլերում գոլերի թիվը դարձնելով 7: 

Հարավային Ամերիկայի ներկայացուցիչները եւս երեք գոլ հեղինակեցին, սակայն մրցավարները բոլորն էլ չեղարկեցին:

Խաղի երկրորդ կեսում  Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներ Սալեհ Ալշեհրին ու Սալեմ Ալդավսարին դարձան գոլերի հեղինակ, ինչ արդյուքնում Սաուդյան Արաբիան հաղթեց 2:1 հաշվով ու գրանցեց առաջնության ամենամեծ անակնկալը: 

Այսօր կայանալու են նաև Դանիա-Թունիս (17:00), Մեքսիկա-Լեհաստան (20:00)  և Ֆրանսիա-Ավստրալիա (23:00) հանդիպումները:

 

Լրահոս

Դիտել ավելին