Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներ

22 Նոյեմբեր, 2022 15:27
Առաջիկա օրերին սպասվում են թույլ տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում նՆոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ի գիշերը սպասվում է անձրև:

 

Լրահոս

Դիտել ավելին