Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    395
    405

  • EUR

    406,5
    424,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Շտապօգնության մեքենաների լրակազմի թարմացում իրականացվում է նաև մարզերում. ԱՆ նախարար

22 Նոյեմբեր, 2022 14:18
Շտապօգնության մեքենաների լրակազմի թարմացում իրականացվում է նաև մարզերում. ԱՆ նախարար

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Երևանի շտապօգնության ծառայությունն ունենալու է մեքենաների՝ միասնական ստանդարտներին համապատասխան լրակազմ։ Ավանեսյանի խոսքով՝ ավտոպարկն ամբողջությամբ կհամալրվի նոր մեքենաներով։ 

 «Միայն մեքենաները չէ, որ նոր են, այլ ամբողջ սարքավորումներն են նոր։ Այստեղ կան նաև որոշակի ավտոմատ սարքավորումներ, որոնք հեշտացնում են բժիշկների աշխատանքը, խնայում են ժամանակը, տալիս են պացիենտի առողջական վիճակի մասին ավելի ճշգրիտ ինֆորմացիա։ Եւ այս ամբողջն օգնում է պացիենտին շատ ավելի արագ, անվտանգ պայմաններում բժշկական կենտրոններ հասցնել:

Բայց իհարկե մենք չենք սահմանափակվում միայն ենթակառուցվածքների զարգացմամբ, շեշտը դնում ենք նաև պրոցեսների, բժշկական օգնություն տրամադրող բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների վրա»։

Ավանեսյանը նաև ասել է, որ շտապօգնության մեքենաների լրակազմի թարմացում իրականացվում է նաև մարզերում:

 

Լրահոս

Դիտել ավելին