Կարևոր իրադարձություններ

ՀՊՏՀ-ի Զեյթունի մասնաճյուղում զգացվել է տարօրինակ հոտ. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. ԱԻՆ

22 Նոյեմբեր, 2022 12:00
ՀՊՏՀ-ի Զեյթունի մասնաճյուղում զգացվել է տարօրինակ հոտ. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. ԱԻՆ
Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին