Կարևոր իրադարձություններ

Ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին. «Ժողովուրդ»

22 Նոյեմբեր, 2022 09:40
Ովքեր կփոխարինեն հեռացող դատավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն եւ Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք եւ հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:

Նրանց կփոխարինեն Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանը, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի կողմից 65 ձայներով ընտրվեցին ՍԴ անդամներ: Նկատենք, որ Հովակիմ Հովակիմյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի նստավայրի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: Սեդա Սաֆարյանը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչն է՝ փաստաբան»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին