Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վա՞յր են դնելու. «Ժողովուրդ»

22 Նոյեմբեր, 2022 08:04
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ մանդատները վա՞յր են դնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու եւ պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, եւ, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:

Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել: Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել եւս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան:

Հավելենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին եւ վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին