Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. ՇՄՆ

21 Նոյեմբեր, 2022 20:42
Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. ՇՄՆ

Օրեր առաջ քաղաքացիների կողմից ահազանգ էր հնչեցվել, որ Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում և տարածքում առկա է աղբի մեծ կուտակում։

Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների համակարգման ներքո տնտեսվարողը մաքրել է տարածքն աղբից։

Հարգելի քաղաքացինե՛ր, Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

 

Լրահոս

Դիտել ավելին