Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տոկաևին

21 Նոյեմբեր, 2022 20:15
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տոկաևին

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Ուղերձում մասնավորապես ասված է․

 
«Մեծարգո Կասիմ-Ժոմարտ Կեմելովիչ,
 
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս նախագահական ընտրություններում հաղթելու և Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
 
Ղազախստանը տարածաշրջանային առանցքային դերակատարներից մեկն է, որի դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն ներկայիս աշխարհաքաղաքական զգայուն ժամանակներում։
 
Այս պարագայում չափազանց բարդ առաքելություն է բաժին ընկնում այն ղեկավարին, ով առաջիկա տարիներին առաջնորդելու է Ղազախստանը։ Քաջ ճանաչելով Ձեզ, մեր բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների շնորհիվ տեղյակ լինելով հմուտ և շրջահայաց առաջնորդի Ձեր որակներին՝ ցանկանում եմ վստահություն հայտնել Ձեր ղեկավարած Ղազախստանի ապագայի հանդեպ։ Անհրաժեշտ այն ճկունությունը և լայնախոհությունը, որի կարիքը կա ներկա ճգնաժամերին ճիշտ կողմնորոշվելու համար, Դուք արդեն իսկ դրսևորել եք Ձեր նախորդ և ներկայիս գործունեության ընթացքում։
Համոզված եմ, որ դա կշարունակվի նաև ապագայում։
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաստատակամություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին