Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

21 Նոյեմբեր, 2022 19:58
Քաղաքացու մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին