Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Միջոցառում՝ նվիրված ՀՀ-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

21 Նոյեմբեր, 2022 19:20
Միջոցառում՝ նվիրված ՀՀ-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին ներկա է գտնվել Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Տոնական միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր:

Կենտրոնի Տնօրեն Դավիթ Ղուլյանը բարձր է գնահատել հայ-վրացական հազարամյա բարեկամությունը և կարևորելով 30-ամյա դիվանագիտական ուղին,անձամբ է շնորհավորել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին և հայտնել շնորհակալություն միջոցառմանը մասնակցելու հրավերի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին