Կարևոր իրադարձություններ

Զգուշացնող պաստառներ՝ Ազատի ջրամբարի ճանապարհներին (լուսանկարներ)

21 Նոյեմբեր, 2022 16:12
Զգուշացնող պաստառներ՝ Ազատի ջրամբարի ճանապարհներին (լուսանկարներ)

Ազատի ջրամբարն ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն մեր քաղաքացիները հաճախ են տրանսպորտային միջոցներով մուտք գործում այնտեղ, ինչի հետևանքով հայտնվում արգելափակման մեջ:Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Արդյունքում՝ ծանրաբեռնվում են նաև հրշեջ-փրկարարները:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արարատի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերություն հետ համագործակցությամբ, ջրամբարի տարածք տանող ավտոճանապարհներին տեղադրվել է վտանգի մասին զգուշացնող 6 պաստառ:

Նպատակն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների զգոնությունը և հնարավորինս զերծ պահել նրանց անցանկալի իրավիճակներում հայտնվելու ռիսկից:

 

Լրահոս

Դիտել ավելին