Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հեռուստատեսությունը հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում. Ալեն Սիմոնյան

21 Նոյեմբեր, 2022 15:13
Հեռուստատեսությունը հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ.

«Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:

Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն եւ ճաշակ ձեւավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին