Կարևոր իրադարձություններ

Դանակով հարվածել է հոր հասցեին հայհոյողի ձախ ոտքին

21 Նոյեմբեր, 2022 14:45
Դանակով հարվածել է հոր հասցեին հայհոյողի ձախ ոտքին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի բնակիչը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց շենքի բակում 18-ամյա երիտասարդի ծնողի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո վերջինս ընկերների հետ եկել է շենքի բակ և սուր առարկայով հարվածել նրա ձախ ոտքին:

Նախաքննության ընթացքում 18-ամյա երիտասարդը հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին