Կարևոր իրադարձություններ

Ուղևորը վթարից վեց ամիս անց մահացել է

21 Նոյեմբեր, 2022 14:40
Ուղևորը վթարից վեց ամիս անց մահացել է

Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել:

Վարորդը և ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած ուղևորուհին՝ 49-ամյա Իրինա Օհանյանը, մահացել է:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, կատարվում է նախաքննություն:

Ինքնավթարի հետևանքով ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին