Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կանանց բիզնես նախաձեռնություններին Հայաստանում

21 Նոյեմբեր, 2022 14:35
 ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կանանց բիզնես նախաձեռնություններին Հայաստանում

ԱՄՆ դեսպանությունը մի շարք միջոցներով աջակցում է կանանց բիզնես նախաձեռնություններին Հայաստանում: Այդ միջոցներից մեկը գյուղական համայնքների զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումն է «ժողովրդավարության փոքր դրամաշնորհների ծրագրի» շրջանակում։

Վերջերս «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ամփոփեց կին ձեռներեցների առաջնորդական ճամբարի ծրագիրը, որի միջոցով մարգինալացված խմբերի և հեռավոր բնակավայրերի կանաց և աղջիկներին հնարավորություն տրվեց զարգացնել ձեռնարկատիրական և գաղափարների մատուցման հմտությունները, բարելավել մասնագիտական գիտելիքները և իրենց ներդրումն ունենալ համայնքի կայուն զարգացման գործում։

Շնորհավորում ենք բոլոր մասնակից կանանց ու աղջիկներին և հատկապես՝ մրցույթի 7 հաղթողներին՝ նշում են ԱՄՆ դեսպանությունից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին