Կարևոր իրադարձություններ

Գնացքային կարգավարի աշխատանքը հեշտ չէ (տեսանյութ)

21 Նոյեմբեր, 2022 13:16
Գնացքային կարգավարի աշխատանքը հեշտ չէ (տեսանյութ)

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «սիրտը» համարվում է գնացքների կարգավարական կենտրոնը։ Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

Այնտեղ 24/7 ռեժիմով լարված ու պատասխանատու աշխատում են 5 գեղեցկուհիները՝ գնացքային կարգավարները:

Գնացքային կարգավարի աշխատանքը հեշտ չէ։

Լարված ու հերթափոխային աշխատանքի ընթացքում նրանց պարտականություններն են հսկել կայարանների, էլ․հավաքակայանի տեխնիկական զննման կետի աշխատանքները, որոնք կապված են գնացքների չվերթի կատարման հետ և տան անհրաժեշտ ցուցումներ գնացքների երթևեկության վերաբերյալ։

Պետք է հետևեն գնացքների ժամանմանը և մեկնմանը՝ ապահովելով անվտանգ երթևեկությունը։

Կազմակերպեն և հետևենի գծի տնտեսական գնացքների երթևեկության չվերթները։

Բոլոր աշխատողներին հրահանգները հաղորդեն պարզ և հստակ՝ պահանջելով կրկնել և խստորեն հետևել դրանց կատարմանը և այլն․․․

Ներկայացնում ենք ձեզ գնացքային կարգավար Մարինե Խաչատրյանին։

Մարինեն մետրոպոլիտենի հնաբնակներից է․ այստեղ աշխատում է շուրջ 12 տարի։

Մետրոպոլիտենի հանդեպ սերը ձևավորվել էր դեռ մանկուց։ Մարինեի մայրը՝ Թամարա Մանուկյանը, մետրոպոլիտենի բացման օրվանից 33 տարի աշխատել է Կարգավարական կենտրոնում՝ որպես կարգավար։

Պատասխանատու, գերլարված, բարեխիղճ, սրտացավ ու սթրեսադիմացկուն աշխատանքի, ինչպես նաև ազնվության և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման շնորհիվ է, որ Մարինե Խաչատրյանը վայելում գործընկերների սերն ու հարգանքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին