Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հյութի տարաներում թմրամիջոցին նմանվող զանգվածներ են նկատվել

21 Նոյեմբեր, 2022 12:25
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հյութի տարաներում թմրամիջոցին նմանվող զանգվածներ են նկատվել

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Բ․ Գ․-ի անվամբ քաղաքացի Ս․ Գ․-ի կողմից բերված հանձնուքը։

Զննության արդյունքում 0․5 լիտր տարողությամբ նարնջագույն հյութի պլաստմասե 4 շշերի մեջ նստվածքի տեսքով հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ։ Քաղաքացին  հայտնաբերվածի վերաբերյալ բանավոր հայտարարել է, որ հյութն իրեն են փոխանցել Բ․ Գ․-ի ծանոթները՝ վերջինիս փոխանցելու համար։

Նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Վ․-ի անվամբ քաղաքացի Գ․ Գ․-ի կողմից բերված հանձնուքում առկա 1․5 լիտր տարողությամբ 2 և 0․5 լիտր տարողությամբ 16 պլաստմասե տարաներում ևս հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ՝ նստվածքի տեսքով։

Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ այն իրեն է փոխանցել մեկ այլ քաղաքացի՝ որպես հանձնուք կալանավորված անձին փոխանցելու համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին