Կարևոր իրադարձություններ

Պեմզաշենում ոստիկանները կանխել են 31-ամյա կնոջն ու նրա 2 անչափահաս երեխաներին սպանած տղամարդու տան հրկիզումը

21 Նոյեմբեր, 2022 11:42
Պեմզաշենում ոստիկանները կանխել են 31-ամյա կնոջն ու նրա 2 անչափահաս երեխաներին  սպանած տղամարդու տան հրկիզումը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com

Ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են, որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։

Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։ 

Նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը; 

Տունը պատկանում է քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին, որը մեղադրվում է 31-ամյա կնոջ ու նրա 2 երեխաների դաժան սպանության մեջ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին