Կարևոր իրադարձություններ

Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

21 Նոյեմբեր, 2022 10:55
Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններց մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին