Կարևոր իրադարձություններ

Սա ևս մեկ առիթ է՝ մեծացնելու մեր ջանքերը՝ երեխաների և երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով. ՄԻՊ

20 Նոյեմբեր, 2022 17:24
Սա ևս մեկ առիթ է՝ մեծացնելու մեր ջանքերը՝ երեխաների և երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով. ՄԻՊ

Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին:

Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկավածության բարձրացմանը:

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։

Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Ընդգծելով խորհրդի նպատակը՝ Պաշտպանը նշել է․

«Տարիներ առաջ՝ նոյեմբերի 20-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը։ Սակայն սա պարզապես տոնացույցի հերթական օր չէ, երբ մենք պիտի միայն շնորհավորենք միմյանց։

Սա ևս մեկ առիթ է վերահաստատելու մեր հանձնառությունները և մեծացնելու մեր ջանքերը՝ երեխաների և երիտասարդների ձայնն առավել լսելի դարձնելու նպատակով»,- նշել է Գրիգորյանը։

Կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը ասել է․

«Հպարտ ենք աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերին՝ ամրապնդելու երեխայի իրավունքների անկախ մշտադիտարկումը՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ հանձնառությանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային:

Այս սերունդը պետք է պահանջի կառավարությունների, բիզնեսների և համայնքների ղեկավարներից մեկընդմիշտ դադարեցնել երեխայի իրավունքների ոտնահարումը: Մենք բոլո՛րս պետք է քայլեր ձեռնարկենք՝ համոզվելու, որ յուրաքանչյուր երեխա կարող է իրացնել իր իրավունքներից յուրաքանչյուրը»։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդի գործունեության առաջնահերթությունները, իրենց մտահոգությունները, բարձրացրել են իրենց հուզող կարևոր հարցերը և առաջարկել են տարբեր հարցերի վերաբերյալ իրենց լուծումները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին