Կարևոր իրադարձություններ

Մեծ Մասրիկում այրվել է տներից մեկի տանիքը

20 Նոյեմբեր, 2022 16:35
Մեծ Մասրիկում այրվել է տներից մեկի տանիքը

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:26-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:13-ին, մարվել՝ 04:57-ին:

Արվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 32 քմ) և մոտ 80 հակ անասնակեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին