Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

20 Նոյեմբեր, 2022 00:01
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Վահե Վարոսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադան՝ բժիշկ Ռոմիկ Հարությունյանի գլխավորությամբ, արձանագրել է հետիոտնի մահը։  

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Արզուման Սոֆանյանն ու Անդրանիկ Երանոսյանը տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին