ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր հանդիպել եմ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող արտահանմամբ զբաղվող ընկերությունների, ասոցիացիաների, միությունների 100-ից ավելի ներկայացուցիչների հետ:
Քննարկել ենք արտահանման հետ կապված առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները,
ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը և պատասխանել գործարարների հարցերին:
Կարևորել եմ արտադրական պրոցեսների վերանայման, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, գործելակերպի փոփոխության և թվայնացման գործընթացները, որոնք հնարավորություն կտան ունենալ բարձր արտադրողականությամբ, մրցունակ ընկերություններ»: