Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած

19 Նոյեմբեր, 2022 20:52
ՃՏՊ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուղնի-Աշտարակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքային գերեզմանատան մոտակայքում «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Վ․, ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Թորամանյան փողոցում գտնվող վագոն-տնակին և հարակից քարե օժանդակ շինությանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին