Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության առաջ դուրս է եկել դստեր հետ (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2022 14:31
Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության առաջ դուրս է եկել  դստեր հետ (լուսանկարներ)

Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հանրության առաջ ցուցադրել է դստերը։ Այս մասին հայտնում է Yonhap News-ը։

Նշվում է, որ քաղաքական գործիչը աղջկա և կնոջ հետ միասին իրականացրել է Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում։ Համապատասխան կադրերը հրապարակել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ըստ Bloomberg–ի, Սառը պատերազմի ընթացքում Կիմ Ջու Էյի հայտնվելը պետական լրատվամիջոցներում ակնարկում է ընտանեկան դինաստիայի անխափան իրավահաջորդության պլանների մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին