Կարևոր իրադարձություններ

«Արամ Խաչատրյան» համերգասրահի այցելուներն այսուհետ կկարողանան վերելակից օգտվել (լուսանկարներ)

19 Նոյեմբեր, 2022 09:05
«Արամ Խաչատրյան» համերգասրահի այցելուներն այսուհետ կկարողանան վերելակից օգտվել (լուսանկարներ)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղադրած վերելակի բացման արարողությունը:Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով՝ ծրագիրը կարևորվում է նաև համերգասրահի շենքում հենաշարժական խնդիրներ ունեցողների և տարեցների տեղաշարժի ապահովման առումով:

Այդկերպ նրանք ոչ միայն հեշտությամբ կայցելեն մշակութային օջախ, այլև կօգտվեն նկուղային հարկում գտնվող սանհանգույցներից:

Վերելակի արդյունավետության հանգամանքն ընդգծեց նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը:

Նշենք, որ համերգասրահում վերելակի տեղադրումը ֆինանսավորվել է Նիդերլանդների «Հայաստան» հիմնադրամի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին