Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանը՝ անակնկալ խնդրի առջև. «Փաստ»

19 Նոյեմբեր, 2022 08:45
Ռուբեն Վարդանյանը՝ անակնկալ խնդրի առջև. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուց հետո, բացի հիմնական խնդիրներից, Ռուբեն Վարդանյանը բախվել է ևս մեկ բավական լուրջ խնդրի, որը նրան պարզապես անակնկալի է բերել:

Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Վարդանյանը պարզել է, որ բյուջեի 2022 թվականի գումարներն արդեն ծախսվել են, այնինչ մինչև տարեվերջ դեռևս մեկուկես ամիս ժամանակ կա:

Բնականաբար, առաջիկայում պետք է վճարել աշխատավարձ, կատարել բյուջեով նախատեսված այլ ծախսեր, շինարարական աշխատանքներ, դրան գումարած՝ արդեն իսկ առկա են ընթացիկ պարտքեր, որոնք անհրաժեշտ է մարել, բայց... փող չկա: Թե ինչպես է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Արցախի պետնախարարը կարողանալու ելքեր գտնել, դժվար է ասել: Սակայն մեր աղբյուրը նշում է, որ Վարդանյանը հիմա առաջնահերթ զբաղված է այս թնջուկին լուծում տալու ուղղությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին