Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները (տեսանյութ)

18 Նոյեմբեր, 2022 23:38
Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնման հեռանկարները (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը՝ հույս հայտնելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը։

Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ ՖՄԿ հարթակն այս ուղղությամբ ընձեռում է լայն հնարավորություններ:

Կողմերը  մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև Քաղաքական և դիվանագիտական խորհրդակցությունների մեխանիզմի հիմնման մասին արձանագրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին