Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Կոտայքում. մեքենան հայտնվել է ձորակում

18 Նոյեմբեր, 2022 22:58
Ավտովթար՝ Կոտայքում. մեքենան հայտնվել է ձորակում

Այսօր՝ ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին