Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ՝ Մարալիկի բամբակի գործարանում

18 Նոյեմբեր, 2022 22:11
Խոշոր հրդեհ՝ Մարալիկի բամբակի գործարանում

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բամբակի գործարանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին