ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը կգործուղվի ՌԴ՝ Սոչի՝ մասնակցելու «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին։ Նրան գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի նոյեմբերի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Ատոմէքսպո 2022» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»։