Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ Երևանում

18 Նոյեմբեր, 2022 20:28
Դանակահարություն՝ Երևանում

Այսօր՝ ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի և բաժնի պետի տեղակալ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին