Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր. Օլիվյե Յանկովեցի

18 Նոյեմբեր, 2022 18:39
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր. Օլիվյե Յանկովեցի

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընդունել եմ Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական տարածաշրջանի (ACI EUROPE) գլխավոր տնօրեն Օլիվյե Յանկովեցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանի Միջազգային Օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդային։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք հայկական ավիացիոն շուկայի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։

Նշել եմ, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ պոտենցիալ ունի, և որ միանշանակորեն պետք է ընդլայնել թե օդանավակայանի հնարավորությունները, և թե դեպի օդանավակայան տանող ենթակառուցվածքները։

Օլիվյե Յանկովեցին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի ավիացիոն շուկան մեծ ներուժ ունի, աճող շուկա է․ «Ավիացիոն ոլորտում Հայաստանը կարող ենք համարել հնարավորությունների երկիր»,-ասել է նա։

Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։

 

Լրահոս

Դիտել ավելին