Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետը կարևորել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները

18 Նոյեմբեր, 2022 18:01
ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետը կարևորել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր  նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:

 

Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին