Կարևոր իրադարձություններ

Այսուհետ նոտարական գործողություններին կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

18 Նոյեմբեր, 2022 17:44
Այսուհետ նոտարական գործողություններին կարող է ներգրավվել նաև ժեստերի լեզվով թարգմանիչ

Արդարադատության նախարարությունն անցկացրել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ի թիվս այլ լեզուների՝ մասնակցել են նաև ժեստերի լեզվին տիրապետող անձինք:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նախկինում ժեստերի լեզվին տիրապետող որևէ անձ հայտ չի ներկայացրել:

Որակավորման ստուգմանը մասնակցել է ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնող երեք թարգմանիչ, որից ստուգման փուլը հաղթահարել է միայն մեկը:

Արդարադատության նախարարությունը ողջունում է մասնակցության այս ցուցանիշը, քանի որ ժեստերի լեզվին տիրապետող թարգմանիչների առկայությունը կբարելավի նոտարական թարգմանության գործընթացը և կհեշտացնի քաղաքացիների կյանքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին