Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Վիլնյուս

18 Նոյեմբեր, 2022 17:26
ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Վիլնյուս

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում  եմ.

1. Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)»:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին