Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Առկա խնդիրները լուծելու համար համահայկական ողջ ներուժի համախմբում է անհրաժեշտ. ԱՀ նախագահ

18 Նոյեմբեր, 2022 15:34
 Առկա խնդիրները լուծելու համար համահայկական ողջ ներուժի համախմբում է անհրաժեշտ. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի կողմից ԱՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված «Հանրային առաջնորդության» դասընթացի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարը ողջույնի իր խոսքում նշել է, որ օրակարգում ընդգրկված թեմաները հրատապ են ու արդիական մեր պետության համար:

«Այսօր մենք առերեսվում ենք լրջագույն մարտահրավերների՝ պայմանավորված աշխարհաքաղաքական բարդ ու դժվարին պայմաններով, ինչից փորձում են օգտվել մեր հարևանները՝ մեզ կանգնեցնելով նոր սպառնալիքների, անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական տարաբնույթ խնդիրների առջև:

Եվ այդ մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու, առկա խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար սուր անհրաժեշտություն է համահայկական ողջ ներուժի համախմբումը, մասնագիտական, քաղաքական, հասարակական տարբեր շրջանակների, բոլոր կարող ուժերի ներգրավումն այդ գործընթացում՝ մայր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ ստեղծված իրավիճակում պետք է ապավինել սեփական ուժերին, ունակ լինել առաջ մղելու և պաշտպանելու պետական ու ազգային շահը՝ վստահ լինելով, որ շատ բան հենց մեզնից է կախված: Այդ համատեքստում նա ընդգծել է պետության արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և կարևորել նախապատրաստվող բարեփոխումները բոլոր ոլորտներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին