Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ոստիկանություն

18 Նոյեմբեր, 2022 14:44
Ադրբեջանական դիրքից կրակ է արձակվել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ոստիկանություն

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին