Կարևոր իրադարձություններ

Լաստանավային հաղորդակցության գործում լուրջ առաջընթաց է գրանցվել. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

18 Նոյեմբեր, 2022 13:51
 Լաստանավային հաղորդակցության գործում լուրջ առաջընթաց է գրանցվել. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Երևանում անցկացվում է «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովը։

Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը հայտարարել է, որ Վրաստան-Ռուսաստան լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի առաջիկայում։ 

«Այժմ միջոցառումներ են անցկացվում մի քանի ուղղություններով։ Առաջինը Վրաստանի տարածքով լաստանավային հաղորդակցության գործարկումն է։ Երկրորդ ուղղությունը «Վերին Լարս» անցակետի վերակառուցումն է», - ասել է Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ լաստանավի գործարկումը և՛ ժամանակը կկրճատի, և՛ փոխադրումների արժեքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին