Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ երբ կվճարվի երեխայի ամենամսյա նպաստը

18 Նոյեմբեր, 2022 12:43
Հայտնի է՝ երբ կվճարվի երեխայի ամենամսյա նպաստը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։

Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին։

 

Լրահոս

Դիտել ավելին